Ձանձրալի է կրկին որեւէ բան պատմելն հիմա...
* * *
Ձանձրալի է կրկին որեւէ բան պատմելն հիմա:
Փուչ է զրույցը: Բանալիներն է վերցնում ձմեռը:
Մի քանի օր էլ՝ ու ծանոթ մարդկանց, ծառերի վրա,
Բոլոր տներին կիջնի սպիտակ նույն վարագույրը:
Անչափ տխուր է կապույտ քաղաքում այս հարսանեկան
Ինչ-որ օտարի մատանիով քո սիրուն հանդիպել:
Հենց այնպես, հանուն կեղծ հպարտության, գնալ կործանման:
Ու զարդանախշ մի շքամուտքում քո խուրջինը թողնել:
Գրավիչ է, որ այտերիդ վրա կա մեղմ կարմրություն,
Որ չարությունից ու ամոթից է շիկնում այգն այնպես:
Իսկ շտապ կարգի բերվող սենյակից իրերն են գնում՝
Դեռ բոլորովին անտեղյակ ՝ ինչ է սպասվում իրենց: