Լեոնիդ Յուզեֆովիչ
Լեոնիդ Յուզեֆովիչ (ծնվ. 1947 թ.) — արձակագիր, սցենարիստ: «Ազգային բեսթսելլեր» (2001, 2016), «Մեծ գիրք» (2009, 2016, 2021) մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Մոսկվայում, մանկությունն ու պատանեկությունը անցել է Պերմում: Ավարտել է Պերմի համալսարանի պատմական ֆակուլտետը: Աշխատել է լրագրող, ուսուցիչ: Պատմական գիտությունների թեկնածու է:
Առաջին վիպակը՝ «Նշանդրություն ազատության հետ», տպագրվել է 1977 թվականին, որին հաջորդել են «Էսպերո» ակումբը», «Քամու իշխանը», «Կազառոզա», «Կռունկներն ու թզուկները», «Անապատի միապետը», «Հայումաայի փարոսը», «Ֆիլէլլին» և այլ պատմական վիպակներ ու վեպեր:
Ընթերցողների շրջանում մեծ հաջողություն ունեցավ խուզարկու Իվան Պուտիլինի մասին պատմական դետեկտիվների շարքը: Քաղաքացիական պատերազմի մասին պատմող «Ձմեռային ճանապարհ» վեպն արժանացել է հիացական արձագանքների:
Յուզեֆովիչի արձակում ու վավերագրության մեջ խոր պատմականությունը համակցվում է գոյաբանական լարվածության հետ: «...դետեկտիվ ինտրիգին հընթացս մշտապես նշմարվում է մեկ այլ, կեցության թանկագին առեղծվածը <...> Յուզեֆովիչի յուրաքանչյուր դետեկտիվում մարդասպանի որոնումից առավել գրավիչ արկած կա՝ ինտելեկտուալ արկածը. ընթերցողը սուզվում է ինչ-որ գլոբալ, աշխարհածավալ գաղափարի առեղծվածի մեջ» (Մարինա Աբաշևա):